
Շների կացարան մեկսենյականոցում. տիրուհին չորքոտանիներին անվանակոչում է հարևանների անուններով (տեսանյութ). armnewstv.am

armnewstv.am-ը գրում է. Շունը մարդու բարեկամն է, բայց ոչ` 16-րդ թաղամասի այս շենքում: Այստեղ կրքերը գագաթնակետին են հասել: Բնակիչները միաբերան պնդում են` շներով տիկնոջը որքան հանդուրժել ենք` բավական է: Էլ չենք հանդուրժելու: Բնակիչների խոսքով` 14-րդ հարկի մեկսենյականոցում կինը տասնյակից ավելի շուն է պահում: Շների հոտն ամենուր է` շքամուտքում, վերելակում ու միջանցքում: Իսկ երեխաները շներից սարսափելով` վախենում են դուրս գալ բնակարաններից:
Տիկնոջ բնակարանից արդեն մի քանի անգամ տասնյակից ավելի շուն է հեռացվել: Բնակիչները պնդում են, որ արտասովոր հոբբիով կինն իր հաչան կենվորներին փողոցից է բերում: Շների տիրուհին զարմանում է` ինչ փողոց: Շների անձնագրերն է ներկայացնում: Նրանք իրոք հայկական անուն-ազգանուն ունեն:
Մանրամասներն` այստեղ