Բաժիններ՝

Երևան-Մոսկվա չվերթի օդանավի ուղևորի ուղեբեռից փամփուշտներ են գտել

Մայիսի 2-ին, ժամը 08.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1966 թ. ծնված Տիգրան Վ.-ի ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Մեկնած օպերատիվ խումբը օդանավակայանի հատուկ զննման գոտուց Տիգրան Վ.-ին բերման է ենթարկել գծային բաժին:

Հայտնաբերված փամփուշտներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունք:

ՀՀՈստիկանություն                                

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031