Բաժիններ՝

Գագիկ Մկրտչյան. «Արմենիայի» աշխատողները չեն հեռացվել աշխատանքից. tert.am

«Արմենիա» հեռուստաալիքի լրատվական ծառայության տնօրեն Գագիկ Մկրտչյանը Tert.am-ի հետ զրույցում` անդրադառնալով հեռուստաալիքի երկու աշխատակիցներին՝ ՀՀ վարչապետ ՀովիկԱբրահամյանի անունը սխալ գրելու պատճառով աշխատանքից ազատելու մասին մամուլի հրապարակումներին, ասել է, որ «Արմենիա» հեռուստաալիքի աշխատակիցները ոչ թե ազատվել են աշխատանքից, այլ այսուհետ կաշխատեն «Ժամը» լրատվական կիրակնօրյա թողարկման խմբագրակազմում։ Նա նաև նշել է, որ որևէ ճնշում այդ որոշումը կայացնելու հարցում չի եղել։

«Այո՛, անփույթ աշխատանքի պատճառով «Ժամը» լրատվականի լրագրողն ու մոնտաժողը ազատվել են աշխատանքից: Հաստատում եմ նախապես հայտարարածս, քանի որ երկրի թիվ մեկ վարկանիշը ունեցող լրատվական ծառայությանը հարիր չէ որևէ տառասխալ, ու միաժամանակ հարկ եմ համարում պարզաբանել, որ ազատումը չի ենթադրում մարդուն գործից զրկել, այլ տեղափոխության այլ` ավելի քիչ ծանրաբեռնվածություն ունեցող աշխատանքի»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ցանկալի չէ իր համար և «Արմենիա»-ի ղեկավարությանը հորդորել էր վերանայել իրենց որոշումը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս