
Փրկարարներն օգնել են քաղաքացիներին իջնել Թեժ լեռից

Մայիսի 4-ին, ժամը 19.03-ին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մոտակայքում գտնվող «Թեժ լեռ» կոչվող սարը և ինքնուրույն չեն կարողանում իջնել: Քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է . անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Շահումյան գյուղի հարավային մասից 1947 թ. ծնված Վ. Ա.-ին ինսուլտի նախանշաններով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Արտակարգ իրավիճակների նախարարություն