Բաժիններ՝

Իշխանություններից լսում ենք ոչինչ չասող հայտարարություններ. «Դեմ եմ»-ը մայիսի 8-ին պահանջի երթ կանցկացնի

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը մայիսի 8-ին հավաքվում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ՝ պահանջի երթ անցկացնելու:

Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:

«Ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականացվող գրպանահատությանը, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում ենք «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից կմեկնարկի մեր ՝ Պահանջի երթը:

Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որեւէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված եւ մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:

Այլեւս չենք ուզում իշխանության որեւէ ներկայացուցչից լսել որեւէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որեւէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար»,- ասվում է հայտարարության մեջ:

Իսկ մինչեւ այդ «Դեմ եմ»-ն այսօր՝ մայիսի 5-ին, ավտոիրազեկման երթ կանցնացնի Հանրապետության հրապարակից մինչեւ Նոր Նորքի զանգվածներ:

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031