Նախարար Արմեն Մուրադյանը ստացել է Վեհափառի հայրապետական օրհնությունը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոլեկտիվի հետ, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար և հետագա հաջողություններ մաղթել: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը: Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Արմեն Մուրադյանի ներդրումը «Իզմիրլյան» կենտրոնի կայացման և զարգացման գործում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորանշանակ նախարարին հայրապետական իր օրհնությունը տվեց` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա նաև երկրի առողջապահության ոլորտի զարգացման գործում:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և գործընկերներին բարեմաղթանքների համար։



