Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 7:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
ՍԴՀԿ և ՀՅԴ կուսակցությունների երիտասարդները այս պահին բողոքի ակցիա են անցկացնում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի առջև։
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ֆրանսիայի հայոց թեմ, ուր նույն օրը Փարիզում Նորին Սրբությունը ներկա կգտնվի իր բարձր հովանու ներքո կազմակերպված աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեի մեծարման երեկույթին:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 11.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Նուբարաշեն 1-ին փողոցի բնակիչ` 2012 թ. ծնված Ա. Հ.:
Օդանավակայանի ներկայացուցիչը հավելել է նաև, որ դեկտեմբերի լույս 11-ի գիշերը ժամը 11:00-1:00, երբ ձյան տեղումները հատկապես առատ էին, մի քանի օդանավ վայրէջք է կատարել Մինսկում, Թբիլիսիում՝ ուշացումով ժամանելով «Զվարթնոց»:
Կառավարությունն այսօր որոշում ընդունեց 21 միլիոն հատկացնել Լոռու մարզի Գուգարք համայնքի բնակիչներին բնակարանների հետ կապված հարցերը լուծելու համար:
Արթուր և Արմեն Ավետիսյան եղբայրների, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ Զվարթնոց» մաքսատան 3-րդ բաժնի «Կարմիր ուղի» գոտու մաքսային տեսուչների աշխատանքները համակարգող տեսուչ Արթուր Բաբայանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դեկտեմբերի 11-ի կեսօրին վերսկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները մեղմելու, ճանապարհները տրանսպորտային միջոցների համար բաց, իսկ հետիոտնի համար մաքուր պահելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների սանմաքրման և կոմունալ տնտեսության ձեռնարկությունները, չդադարող ձյան պայմաններում, ողջ գիշեր կատարել են ձնամաքրման աշխատանքներ:
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «Արմենիա Մարիոթ» ժամանեց հյուրանոցի ետնամուտքից։
Երեւանի քաղաքապետարանը հերթական հերթապահ հաղորդագրությունն է տարածել՝ պնդելով, որ Երեւանում ձյան մաքրման աշխատանքներն ընթանում են նաեւ չդադարող ձյան պայմաններում:
Սյունիքի մարզի «Զանգեր»-ից մինչև Սիսիան քաղաքն ընկած հատվածում բուք է և մերկասառույց. խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում:
168.am-ն անդրադաձել էր Ջերմուկի աղբանոցի անմխիթար վիճակին, որ 1960-ական թվականներից ի վեր Ջերմուկ քաղաքի աղբը կուտակվում է նույն տեղում՝ Դալի ձորով հոսող համանուն գետակի ափամերձ տարածքում: Քաղաքային աղբավայրը շատ անմխիթար վիճակում է, աղբը գետակն է թափվում և աղտոտում շրջակա միջավայրը:
Ժամը 21:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Սատանի կամուրջ կոչվող հատվածում վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և ըստ նախնական տեղեկությունների, նրան թողնելով անօգնական` դիմել է փախուստի:
Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտը:
Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղացած առատ ձյան և մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ:
Ներկայացնում ենք նոր տեսանյութ, որտեղ ավելի լավ է երևում ՀՀԿ-ական պատգամավորների եռանդը։
Բացակայում են ֆինանսական միջոցները: Քաղաքային իշխանություններն էլ կասկածներ ունեն, որ գազի առկայության դեպքում անգամ բնակիչներն ի վիճակի չեն լինի վճարել դրա դիմաց:
Վահե Էլոյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարն է: Նա պահանջում է իրեն վերականգնել իր աշխատանքում և հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձի գումարը:
Գյուղապետի խոսքով՝ Դսեղում 892 գլուխ խոզ է եղել այս տարի, սակայն վերջին ամիսների ընթացքում 360-ը սատկել են անհայտ հիվանության պատճառով։
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարենը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ, 1989 թ. ծնված Կարեն Ն.-ն է:
«Մենք ոչ թե Գորիսի, այլ ջունգլիների բնակիչներ ենք, 21-րդ դարում ապրում ենք առանց մաքուր ջրի, կոյուղու, գիշերային լուսավորության, մի թիզ տնամերձում զուգարանի համար տասը փոս ենք փորել, ցանելու տեղ էլ չի մնացել»:
«Երեք տարի շարունակ արդեն մենք բողոքում ենք, որովհետեւ սխալ հոդվածով են նստեցրել տղայիս: Երբ մահացավ բժիշկը, սկզբում քննիչը հոդված էր դրել՝ խուլիգանություն, որն անզգուշաբար մահ է հասցրել, 3 օր հետո այլ սցենար տվեցին ու փոխեցին՝ իբր գիտակցաբար, կանխամտածված սպանություն է իրականացրել իմ որդին: Հիմա տղաս արդեն 30 օր հացադուլի մեջ է, ճնշումը արդեն իջել է 40/60. մահվան դուռն է հասել»:
Գողացել էր նաև եկեղեցու խորանի Ջրօրհնեքի պղնձյա խաչը:
Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին՝ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում տեղացած առատ ձյան և մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ:
«Թեղուտ» ՓԲԸ հյուրանոցահանրակացարանային համալիրի տարածքում արտաքինից անսովոր ճարտարապետական լուծումներով սարդ հիշեցնող շենք է կառուցվում: Այն կլինի բազմաֆունկցիոնալ եւ շահագործումից հետո նոր աշխատատեղերի հնարավորություն կստեղծի:
Դատավճռով ամբաստանյալից պետք է բռնագրավվի Գ. Պապոյանի գույքը. այն չպետք է գերազանցի 10 121 163 680 ՀՀ դրամը:
Պետական բյուջեից համահարթեցման նպատակով համայնքին հատկացվող դոտացիան, ըստ նախնական նախագծի, շուրջ 12 մլն դրամով պակաս էր լինելու հաջորդ տարում` կապված բնակչության թվի նվազման հետ, սակայն տարբեր համայնքներից խնդիրը ներկայացվել է կառավարություն, որտեղ այն քննարկվել է եւ որոշվել ամեն ինչ նույնը թողնել:
«Էպրեխտը հավաստիացրեց, որ այցելելու է Բաքու, ասաց, որ դժվար թե անձամբ տեսակցի Հակոբ Ինջիղուլյանին, սակայն ԿԽՄԿ Բաքվի գրասենյակից նորություններ կփորձի իմանալ։ Նա ասաց՝ տեղյակ չի՝ երրորդ երկիր գնալու Հակոբի դիմումն արդեն ՄԱԿ-ում է, թե ոչ։ Իմացանք, որ Հակոբի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցելու են հունվարի վերջին»։
Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, հայաստանյան շատ եկեղեցիների նման, դարերի ընթացքում խնդիրների առաջ է կանգնել: Խնդիրներ, որոնց լուծումը մեծ գումարներ է պահանջում:
Դեկտեմբերի 12-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: