Խնդրում եմ Ձեզ աջակցել, որպեսզի լիցենզիայի տրամադրումը չձգձգվի և խնդրում եմ կարգադրել` միջոցներ ձեռնարկելու իմ և ընտանիքիս անվտանգությունը ապահովելու՝ նախազգուշացնելու Վ.Դարբինյանին ձեռնպահ մնալու ինձ և ընտանիքիս նկատմամբ հակաօրինական գործողություններ կատարելուց:
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:30-17:00-ի ժամանակհատվածում ՎԱԶ 2106 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով չորս անծանոթ տղամարդիկ հետապնդել են Ժիրայր Սէֆիլյանի տիկնոջը՝ Նանոր Սեֆիլյան-Բարսեղյանին և նրանց մանկահասակ երեխային: Հետապնդողների ավտոմեքենայի կողապակիները մգեցված են եղել, իսկ դիմապակին՝ թափացինկ:
Նորագույն տեխնոլոգիաների դարում գործակալությունը քայլում է ժամանակին համահունչ եւ լրատվական դաշտի այսօրվա խճանկարում առանձնանում է պրոֆեսիոնալ, համակողմանի, հավասարակշռված աշխատաոճով: Այն իր հարուստ տեղեկատվական բազայով եւ առանձնահատուկ արխիվով վստահելի աղբյուր է տեղական եւ միջազգային լրահոսի համար:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջը տեղեկացնում է, որ նա խոստովանել է, որ նույն օրը թիվ 259 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ դրամապանակը՝ գումարով:
Դեկտեմբերի 19-23-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Սպիտակի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գազալցակայանի մի սեփականատեր, ով փորձել է կանխել գազի թանկացումը և առաջարկել չբարձրացնել գազի գինը` մեզ պատմեց, որ իրականում կարելի էր գազի գինը չբարձրացնել և պահպանելով գործող գինը` շարունակել աշխատել շահույթով, սակայն լցակայանների սեփականատերերի մեծամասնությունը որոշել է շահույթի փոխարեն՝ գերշահույթ ստանալ:
Դեկտեմբերի 17-ին` ժամը 22:22-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թոթովենց փողոցի թիվ 50 շենքի բնակարաններից մեկում:
Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նախաքննություն է սկսվել դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով:
Դիլիջանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Դիլիջանում այսօր կազմակերպվեց տեղաբնակ շնորհալի կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես- վաճառք: Ներկայացված էին ասեղնագործական, գոբելենագործական, գորգագործական, նկարչական աշխատանքներ, արհեստական եւ բնական քարերից պատրաստված զարդեր:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Գայանե Հակոբյանը նշանակվել է ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (լիազորությունների ժամկետը՝ 6 տարի)։
«Ամեն ինչ նորմալանում է և կշարունակվի նորմալանալ: Ոչ մի արտառոց դեպք չեմ տեսնում: Դրամը կամաց-կամաց կայունանում է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Վարդանյանը դատապարտվել էր 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման. նա անազատության մեջ էր 2013թ. հոկտեմբերի 13-ից:
Քիչ առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Նոր Զովք» սուպերմարկետում էր։ Այդ ընթացքում լրագրողները չկարողացան ներսում նկարահանում իրականացնել։
Այսօր արտառոց դեպք է գրանցվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում: Դպրոցի աշակերտների մի խումբ 50-60 հոգի դասամիջոցին ցույց է կազմակերպել դպրոցի շենքի դիմաց, բողոքելով սննդամթերիք թանկացումների դեմ:
Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների հենքի վրա ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին:
Երևանի քաղաքապետարանն ու երթուղայինների գծատերերը համաձայնության են եկել ժամանակավորապես կայունացնել վիճակը, վերականգնել երթուղիների սպասարկումը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն այսօր շրջել են մայրաքաղաքի խանութներով. Tert.am-ի թղթակիցը նրանց ականատես եղավ «Սաս» սուպերմարկետում:
«Զգում են, որ դոլարը թանկացավ, ու միանգամից էստեղի խանութների, սիթիների շեֆերը, էն ապրանքը, որը բերել են երեք ամիս առաջ, տուտ ժե հագցնում են 200 տոկոս, բայց ունե՞նք կառավարություն, որ գա էդ «Սիթիի» շեֆին ասի, որ փաստաթղթերով ցույց տա, թե էս ապրանքը ե՞րբ է ներկրել: Հիմա ինչի՞ միանգամից թանկացրին»:
Լրագրողներն այս լուրը փորձեցին ճշտել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանից: «No comment»,- եղավ նրա պատասխանը:
Մասնավորապես բանակցել գազալցակայանների սեփականատերերի հետ, որպեսզի գազը վերադարձնեն նախկին գնին:
«Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Հայաստան են ժամանելու «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի մահվան տարելիցին մասնակցելու:
«Դա, կարելի է ասել, մի քանի տասնյակ հազար ծնունդներից մեկի մոտ լինում է, որ պտուղը պտղի մեջ է լինում, այսինքն զույգ է բեղմնավորվել, բայց 2-րդ պտուղը հայտնվել է առաջին երեխայի որովայնի մեջ: Ու վիրահատության ժամանակ պարզվել է, որ անհաս, ոչ ճիշտ կազմավորված պտղի հատված է մարմնով, ոտքերով, բայց առանց գլխի»:
«Իմ կարծիքով դա շատ կարևոր է և բարոյական առումով, որ կառավարության անդամները լինեն զորամասերում»,- ասաց Հ.Աբրահամյանը:
Վրաստանում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդին՝ 4 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Դավիթ Վարդանյանին ազատ են արձակել:
ԿԲ նախագահը մերթընդմերթ նշում էր նաեւ, որ դրամը ռուսական ռուբլու հետ կապ չունի։ Այդ քննարկումների ընթացքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ռուսաստանի Բանկի դոլարային ինտերվենցիաների շնորհիվ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 85-ից հասավ 60-ի։
Առավոտյան 25 կիլոգրամանոց ալյուրի պարկը վաճառվել է 10 հազար դրամով, իսկ կեսօրից հետո խանութներում ալյուրն անհետացել է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 01:12-ին, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: