Գյումրիում տեղի ուենցած բախումների դեպքով մոտ 30 անձ ներգրավվել է որպես կասկածյալ, 10 մարդու մեղադրանք է առաջադրվել
Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավետիսյանների սպանությունից հետո ոստիկանության սադրանքով տեղի ունեցած փողոցային բախումների քրգործով մոտ 32-38 հոգի ստացել է կասկածյալի կարգավիճակ, իսկ մոտ 10 հոգու մեղադրանք է ներկայացվել նույն՝ խուլիգանության, հասարակական կարգ խախտելու, իբր ազգի լավագույն կեսի անդորրը խռովելու հոդվածներով։ Ես զրուցել եմ նրանցից եւս երկու հետ, բացի սառնաղբյուրցի Մնացական Ալեքսանյանից ու գյումրեցի Անուշավան Հարությունյանից։
Պատմեցին, որ տեսանյութեր են ցույց տվել իրենց, որոնցում իրենք են եղել քարուփետով պաշտպանվելիս, մեղադրանք են ներկայացրել ու խափանման միջոց են ընտրել ստորագրությամբ չհեռանալը։ Հրապարակային խոսք ասել չեն ուզում, հույս ունեն, որ գործը կկարճեն կամ համաներմամբ կավարտվի…»: