
Քննչական կոմիտեն հրապարակել է կրակոցներից սպանվածների անունները

Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով։
Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Կրակոցների հետեւանքով մահացել է երեք անձ՝ Թադեւոսյան Դրաստամատ Հակոբջանի, Ղազարյան Լեւոն Միհրանի, Նազարյանց Մեսրոպ Ալեքսանդրի։
Դեպքի վայրում է գտնվում օպերատիվ-քննչական խումբը։ Նախաքննության ընթացքի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։