
8000 դրամի բժշկական ստուգումը՝ պարտադիր պայման

Tsayg.am-ը գրում է. Կառավարությունը տարեսկզբից փոփոխություն է կատարել պետական համակարգում աշխատող քաղաքացիներին տրվող սոցիալական փաթեթի առողջապահական մասի հետ կապված: Նախ կընդլայնվի բժշկական ծառայությունների ցանկը, ավելի առաջնային կդառնան կանխարգելիչ զննությունները: 8000 դրամի սահմաններում պարտադիր բժշկական ստուգումից հետո նոր միայն սոցփաթեթի շահառուները հնարավորություն կունենան օգտվել փաթեթում ներգրավված այլ ծառայություններից: