
Հետախուզման մեջ գտնվելու կասկածները հաստատվեցին: Նաև թմրամիջոց հայտնաբերվեց

Մարտի 3-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Երևանի Արին-Բերդի փողոցի մի հասցեից, հետախուզման մեջ գտնվելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Սարգիս Ղ.-ին, 1991 թ. ծնված Հարություն Մ.-ին և 1987 թ. ծնված Գառնիկ Թ.-ին:
Պարզվել է, որ Սարգիս Ղ.-ն մարտի 2-ից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով գտնվում է հետախուզման մեջ:
Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված դեղնավուն, չորացված զանգված և ապակյա կաթոց, պատերին՝ դեղնականաչավուն զանգվածի մնացորդներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Սարգիս Ղ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն