
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի բոլոր տեսախցիկները առգարվվել են և տարվել են զննության

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ ՀՀ Քննչական պետի տեղակալ Սամվել Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք անձանց սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով։ Նա տեղեկացրել է նաև, որ զննություն է կատարվում դեպքի վայրում՝ տուժողների ինքնությունները ճշտելու և ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու համար։ Քրեակատարողական հիմնարկի բոլոր տեսախցիկները առգարվվել են և տարվել են զննության։