Ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ

Այսօր Նուբարաշենի Քրեակատարողական հիմնարկի մոտ 3 անձանց՝ Լևոն Ղազարյանին (երրորդմասցի Լյովիկ), Դրաստամատ Թադևոսյանին (Դերո) և Մեսրոպ Մ.-ի վրա անհայտ անձինք հրազենով կրակել են, որի արդյունքում 3-ն էլ մահացել են: Նշենք, որ հանցագործության հեղինակները դեպքի վայրում են թողել 1 հրաձիգ և 2 ատրճանակ:

Երևան քաղաքի ոտիկանության պետ Աշոտ Կարապետյանը տեղեկացրեց, որ սպանվածներից ոչ մեկը կալանավորված չի եղել: ՀՀ Քննչական պետի տեղակալ Սամվել Տոնոյան էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով երեք անձանց սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 1-ին մասով։ Նա տեղեկացրել է նաև, որ զննություն է կատարվում դեպքի վայրում՝ տուժողների ինքնությունները ճշտելու և ինչպես նաև հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու համար։ Քրեակատարողական հիմնարկի բոլոր տեսախցիկները առգարվվել են և տարվել են զննության։

Հիշեցնենք, որ 2014թ. մարտ ամսին քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ, և Երրորդմասցի Լյովիկը ծեծի էին ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գևորիկին՝ Գևորգ Մելիքյանին: Ըստ ԶԼՄ-ների՝ պատճառն այն էր, որ քրեական աշխարհի մի ներկայացուցիչ ինչ-որ հարցով զանգահարել էր Օշականցի Գևորիկին, և նրանց խոսակցությունը չէր ստացվել: Օշականցին հայհոյել էր իր հետ խոսացողին, ով էլ նույն հայհոյանքով հակադարձել էր՝ առանց իմանալու, որ իր զրուցակիցը «օրենքով գող» է: Այնուհետև նշյալ անձնավորությունը դիմել էր քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկին՝ խնդրելով լուծել հարցը: Գողականների հանդիպումն, ի վերջո, կայացել էր, սակայն Օշականցի Գևորիկի, Տույի և Լյովիկի միջև տեղի ունեցած խոսակցությունը այնքան էր թեժացել, որ Տույն ու Լյովիկը իրենց կողմնակիցների հետ ծեծել էին Գևորիկին և իր ուղեկիցներին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս