Պատասխանող կողմի չներկայանալու պատճառով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 30-ին:
Հունիսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 13.50-ին ուղևորներից մեկը` 1941 թ. ծնված Հասմիկ Պողոսյանը, մահացել է:
Իրականացվում են աշխատանքներ ավտոճանապարհի մաքրման ուղությամբ:
Ալավերդու Էնգելս թաղամասի սեփական տներ տանող ճանապարհը, որ մինչ այս էլ ճանապարհի նման չէր, հորդառատ անձրևից հետո անանցանելի է դարձել անգամ բեռնատարների համար։
«Գազաբալոնային հաղթարշավի» տապալումը:
Հայաստանի ամենահեռավոր գյուղում, ծայրահեղ աղքատության մեջ բնակվող 6 մանկահասակ երեխաներ ունեցող այս ընտանիքին այլ օգնությունից՝ զատ, տրամադրել էինք շինանյութ, գոմ կառուցելու նպատակով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողներն օրերս Լուսաղբյուր գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սամվել Շ.-ին:
ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը քիչ առաջ հայտնել է, որ «1 ժամ առաջ Երևանի քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդու` 22-ամյա Սեդրակ Օսիպյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունը»:
«Անընդհատ սկսում է բնակչության թիվը նվազել: Մի ժամանակ մենք խոշորագույն քաղաք էինք, հիմա դառնում ենք խոշոր քաղաք, հետո` մեծ քաղաք, հետո` միջին քաղաք, փոքր քաղաք: Վերջին 25 տարվա ընթացքում հետընթաց ենք ապրել: Փաստացի մեր քաղաքը ունի 70-80 հազար բնակիչ»:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցը. մայիսի 26-ից հունիսի 1-ը:
Պատգամավորները հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարել և օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Պատգամավորներ հարկ չեն համարել անդրադառնալ կուտակայինի ողջ փաթեթին, հարակից իրավական ակտերին և այլն:
Ես հետևում եմ լրատվությանը ու ապշած եմ այդ մարդու հայտարարությունից, թե ես բժշկին չեմ խփել: Եթե անգամ չես խփել, թեև խիստ կասկածում եմ, հայհոյել ես մարդկանց, պետք է, անպայման, աչքի տակը կապտացնե՞ս կամ ծնո՞տը ջարդես, որ երևա քո խփածը: Ես չեմ կարծում, որ բարձրագույն կրթությամբ մարդը սուտ խոսի, որ իրեն խփել են: Բայց ասեմ, դու կարող ես մարդուն այնպիսի գռեհիկ հայհոյանք տաս , այնպիսի լկտի վիրավորական բառեր օգտագործես, որն ավելի ցավ պատճառի, քան խփելը:
Նախարարության նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ «Շիրակ կենտրոնի» ղեկավարը ներկայացրել է Գյումրու վագոն-տնակներում պատսպարված հարյուրավոր անօթևան ընտանիքների կացարանային և սոցիալ-տնտեսական ծանր վիճակը:
Կենսաթոշակային բարեփոխումների վերջնական փաթեթի շուրջ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումները դեռևս չեն սկսվել: 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք 4 հոգու անուն են ներկայացրել Կառավարությանը, սակայն որևէ քննարկման մասնակցելու հրավեր դեռ չեն ստացել:
Հունիսի 4-ին, 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում, 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Կարինե Մինասյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
Վերջին շրջանում շատ է քննարկվում այն հարցը, թե Անաստաս Միկոյանի արձանը տեղադրվելու դեպքում ինչ կանի կամ ինչ պետք է անի հասարակությունը: Շատերը համոզված են, որ մարդիկ, որոնց համար Ա. Միկոյանը ազգի դավաճան է՝ կջարդեն արձանը: 168.am-ը հարցում է անցկացրել Երևանի փողոցներում՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ կանեն, ինչպիսի՞ն կլինի նրանց վերաբերմունքը արձանի տեղադրման դեպքում, որն, ինչպես հայտնի է՝ արդեն պատրաստ է:
Տուժողը հետագայում բժշկին հայտնել է, որ «Այրարատ» կինոթատրոնի դիմացի կանգառում անհայտ անձանց կողմից վնասվածք է ստացել:
Հունիսի 3-ին, ժամը 17.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղիում` «Հայռուսգազարդ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հոգեբուժարանում Էդգարը հայտնել է, որ երկար տարիներ զբաղվել է մարտարվեստով, ժամանակին տարել է գլխուղեղի վնասվածք, վերջին ժամանակներն ունի սրտային խնդիրներ, իսկ ներկա պահին՝ գլխի և սրտի ցավ: Ժամը 18:00 սահմաններում Արման Շաթիրյանին արգելել են տեսակցել Էդգարին՝ պատճառաբանելով, թե քնած է: Անհասկանալի պատճառներով մահվան լուրը մեզ՝ հարազատներիս, հայտնել են մահանալուց երեք ժամ անց՝ 23։20-ին…»,- նշել էին հարազատները:
Հունիսի 1–ին Ժամը 19։00–ի սահմաններում շուրջ մեկ ժամ տեղացած կարկուտի հետևանքով լուրջ վնասներ են կրել օձունեցիներն ու այգեհատցիները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Յոթ երեխա ունեմ, բայց միայն ես եմ աշխատում` էն էլ գյուղապետն ա դասավորել` մշակույթի տանը տեխնիկակական աշխատող եմ, 22 000 դրամ եմ ստանում: Յոլա ենք գնում` ճար չկա»:
«Վանաձոր» առողջարանի և ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջական գործակալության Լոռու մարզային կենտրոնի պահակ 58-ամյա Լյովա Բուլղադարյանը մայիսի 31-ին դաժան ծեծի է ենթարկվել:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Շուշիի արվեստի կենտրոնում մասնակցել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացմանը:
Երեկ հունիսի 2-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Արմեն Մաթևոսյանի գլխավորությամբ նույն բաժնի քննչական խումբը խուզարկություններ են կատարել Նուբարաշեն վարչական շրջանում բնակվող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբոր և նույն համայնքի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանի բնակարաններում: Խուզարկության պատճառը եղել է քննչական բաժնում հարուցված ՀՀ քր-օրի 112 հոդվածի 1-ին մասի (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը, կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) հատկանիշներով:
Օրերս ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող սրճարանից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Եղիսաբեթ Հ.-ին, որը մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սուտ մատնությունը):
«Ես վերջին անգամ նրանց տնից ճանապարհել եմ ու էլ չեմ տեսել: Դեպքից հետո ինձ ուղղակի ուժ են տվել ապրելու նրանց տված խորհուրդները, նրանց թողածը ինձ, նրանց սովորեցրածը,- ասում է Իդան: – Նրանք միշտ կան, ամեն պահի, ամեն ժամի միշտ ինձ հետ են: Իմ զգացողությունը նրանց միշտ կենդանի զգալն է, և էդ կապը ոչ մի կերպ չի կտրվում»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 5-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն: