
ՀՀ ԱԱԾ-ին պատկանող Hyudai Elantra-ն կնվիրեն Արցախի ԱԱԾ-ին

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված ՀՈՒՆԴԱԻ ԷԼԱՆՏՐԱ մակնիշի (5,995.0 հազ. դրամ արժեքով, թողարկման տարեթիվը 2010 թվական, նույնականացման համարը KMHDT41BAAU969896, շարժիչի հզորությունը 90/122 կՎտ/ձ.ու., թափքի տեսակը` սեդան) տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից հետ կվերցվի և կնվիրաբերվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով:
Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ հինգշաբթի օրվա նիստի օրակարգում։