
Չեք հավատա, բայց ՔՊ-ից պատգամավոր է հայտնվել, ով մեղադրում է Սերժ Սագսյանին մի բանում, որը հավերժ ու անջնջելիորեն դաջվել է իրենց ճակատին. Տաթև Թադևոսյան

Տաթև Թադևոսյանը գրում է. «Չեք հավատա, բայց ՔՊ-ից պատգամավոր է հայտնվել, ով մեղադրում է Սերժ Սագսյանին մի բանում, որը հավերժ ու անջնջելիորեն դաջվել է իրենց ճակատին։
Տիկի՛ն, Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը երբեք կապիտուլացված չէր։ Նա գլուխը չէր կախում թշնամու առաջ, լուռ չէր, և ինչպես Ալիևն էր ասում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։ Եթե Սարգսյանը երբևէ, որևէ պարագայում լռած լիներ կամ կուլ գնացած լիներ Ալիևին, ապա նույն Ալիևը 2020թ-ի պատերազմից հետո չէր ասի, որ իր բանակը հաղթել է ոչ թե Նիկոլին, այլ նախկին իշխանաության ղեկավարին։ Այս պարզ փաստը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը միշտ առաջնորդվել է ազգային արժանապատվությամբ, ուժեղ դիրքերից և, ոչ թե վախով ու պարտվածի հոգեբանությամբ։
Ի հակադրություն Սերժ Սարգսյանին, վերջին 7 տարիներին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՔՊ-ն լուռ և համեստորեն կատարել է Ալիևի բոլոր հրամանները՝ անցնելով մեր արժեքների, հավատքի և պատմության վրայով։ Առանց իրական պետական դիրքորոշում ցույց տալու, անիքնասիրությամբ ստրուկը դարձաք Ալիևի ու ձեռք ձեռքի տված բզկտեցիք մեր երկիրը։
Ժամանակը փաստ է՝ Սերժ Սարգսյանի օրոք թշնամին պարտված էր, իսկ այսօր մենք միայն կորստի հետևանքներն ենք տեսնում։
Իրականությունը մեկն է. Հայաստանի արժանապատվությունը և պաշտպանությունը բարձրագույն առաջնահերթություն էր Սերժ Սարգսյանի ժամանակ։
Տիկի՛ն, միայն ու միայն Ձեզ հատուկ արատներով, մի պիտակավորեք ուրիշներին»։