
Հայտնի է՝ աշխարհի զբոսաշրջային տնտեսությունների լավագույն 10-յակը

Զբոսաշրջության եւ ճանապարհորդության համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել է 2024-ի համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ամենաբարձր եկամուտներ ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ցանկում ներառված չէ Թուրքիան և նշվում է, որ այդ երկրի զբոսաշրջային եկամուտները չեն համապատասխանում տուրիստական հոսքերի իրական ներուժին։ Շեշտվել է, որ Թուրքիան զբոսաշրջության տնտեսական ծավալներով հետ է մնում ներքոնշյալ երկրներից։
Զբոսաշրջության ոլորտի առաջատար 10 տնտեսությունները՝ ըստ տնտեսական ներդրումների.
1․ ԱՄՆ – 2.36 տրլն դոլար
2․ Չինաստան – 1.3 տրլն դոլար
3․ Գերմանիա – 487.6 մլրդ դոլար
4․ Ճապոնիա – 297 մլրդ դոլար
5․ Մեծ Բրիտանիա – 295.2 մլրդ դոլար
6․ Ֆրանսիա – 264.7 մլրդ դոլար
7․ Մեքսիկա – 261.6 մլրդ դոլար
8․ Հնդկաստան – 231.6 մլրդ դոլար
9․ Իտալիա – 231.3 մլրդ դոլար
10․ Իսպանիա – 227.9 մլրդ դոլար