
Պայմանագրին կհետևի Հայաստան-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը. Արարատ Միրզոյան

Թուրքիան ասել է՝ պատրաստ է բացել սահմանները, բայց Հայաստան–Ադրբեջան պայմանագրի ստորագրումից հետո։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հիմա խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է, և իմ տրամաբանությունը հուշում է, որ պայմանագրին կհետևի ՀՀ-Թուրքիա ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Թուրքիայի շահն էլ է օր առաջ ապաշրջափակել ենթակառուցվածքները։ Մենք ներկայումս Թուրքիայի հետ բավականին դինամիկ երկխոսություն ունենք»,– ասել է նախարար Միրզոյանը։