Հուլիսի 1-ին բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման
«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» ֆեյսբուքյան քաղաքացիական նախաձեռնությունը ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում է բողոքի ակցիայի: Էլեկտրաէներգիայի դեմ բողոքող քաղաքացիները հավաքվելու են հուլիսի 1-ին, ժամը 10:30-ին ՀԾԿՀ(Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով)-ի մոտ: Այդ որը ՀԾԿՀ-ն հանձնաժողովի նիստ է անցկացնելու, որտեղ էլ կայացվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման որոշումը:
Նախաձեռնությունը համարում է, որ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի փաստարկները՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ, հիմնավոր չեն: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը շղթայական ձևով բերելու է կենսական անհրաժեշտության բոլոր ապրանքների ու մթերքների թանկացմանը՝ ձմեռնամուտին առաջացնելով ծանր սոցիալական վիճակ:
Նախաձեռնության անդամներն այժմ պատրաստում են իրազեկման թռուցիկներ և հունիսի 30-ին Օպերայի հրապարակում բողոքի ակցիա են անցկացնելու ժամը 19:00-ին, որից հետո երթով կոչ են անելու մարդկանց, որ դուրս գան պայքարի: