 
                        Թուրքիայի բոլոր նահանգներում կկառուցվեն ապաստարաններ
 
                                    Թուրքիան մտադիր է քաղաքացիներին ապահովել ժամանակակից քաղաքացիական պաշտպանության համակարգով. երկրի կառավարությունը որոշել է ապաստարաններ ստեղծել 81 նահանգներից յուրաքանչյուրում, հաղորդում է NTV-ն։
Նրա խոսքով՝ պաշտպանական շինությունների կառուցման հարցը կարևոր է դարձել Մերձավոր Արևելքում վերջին ժամանակներս տեղի ունեցած հակամարտությունների ֆոնին։
«Կառավարության նիստում քննարկվել է Թուրքիայում ապաստարանների պակասը և արդեն կառուցված ապաստարանների ժամանակակից չափանիշներին չհամապատասխանելը», – ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Gazeta.ru-ն։
Ապաստարանները նախագծված կլինեն պատերազմի, բնական աղետների կամ մարդածին վթարների դեպքում մարդկանց պաշտպանելու համար։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        