Բաժիններ՝

Հարգանքի տուրք`անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին

Երևանի «Եռաբլուր» պանթեոնում անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին այսյօր հարգանքի տուրք մատուցելու են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, Երևանի քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, անհայտ կորած ազատամարտիկների ծնողներ ու հարազատներ, մարտական ընկերներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանը ծաղկեպսակ է դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Մատուցվել է հոգեհանգստի կարգ, որից հետո պաշտպանության նախարարն ու ներկա պաշտոնյաները շփվել անհայտ կորած ազատամարտիկների ծնողների ու հարազատների հետ՝ վստահեցնելով, որ նրանց զավակներին որոնելու համապատասխան աշխատանքները երբեք չեն դադարեցվում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս