 
                        Այսօր Դատարանն իր որոշմամբ միս ու արյուն տվեց «մարդու իրավունք» բառակապակցությանը. Վարազդատ Հարությունյան
 
                                    Վարազդատ Հարությունյանը գրում է. «Այսօր Դատարանն իր որոշմամբ միս ու արյուն տվեց «մարդու իրավունք» բառակապակցությանը: Սա, թերևս, ամենակարևորն էր այսօր:
Բայց մի կարևոր բան էլ եղավ այսօր: Ի աջակցություն Ռուբեն Հակոբյանի, դատարան էր եկել նաև Արմեն Աշոտյանը` միս ու արյուն տալով «համերաշխութան» գաղափարին:
Իմ պատկերացրած Հայաստանն աչքերիս առաջ եկավ` իրավունքի գերակայությամբ, մարդու իրավուքների նկատմամբ ուշադրությամբ, փոխադարձ հարգանքով ու միմյանց նկատմամբ եղբայրական սիրով:
Բարի ու արժանավոր այս եզակի քայլերը կարող են շատանալ, շատ շատանալ, ավելի շատանալ ու մեր երեխաներին իրապես լավ Հայաստան թողնելու մեր պարտականությունն ի կատար դարձնել:
Հ.Գ. Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        