Աղետի ենթարկված ուղղաթիռում է գտնվել նաեւ կրասնոդարցի հայ գործարարի 14-ամյա որդին
LifeNews –ի փոխանցմամբ` Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում «Robinson» ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հայտնել են ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազության մամուլի ծառայությունից:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ` աղետի հետեւանքով զոհվել էին 45-ամյա հայազգի գործարար Սամվել Ելուգյանը եւ նրա 22-ամյա դուստրը` Ալինա Ելուգյանը, ինչպես նաեւ 52-ամյա օդաչու Անդրեյ Գոնչարենկոն: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ուղղաթիռում է գտնվել նաեւ գործարարի որդին` Եվգենի Ելուգյանը՝ ծնված 2000թ.-ին: