 
                        SpaceX Starship տիեզերանավը հաջողությամբ իրականացրել է իր 10-րդ փորձնական թռիչքը
 
                                    Ամերիկյան SpaceX ընկերությունը հաջողությամբ իրականացրել է տասներորդ հրթիռակրի արձակումը՝ պատմության մեջ ամենամեծ տիեզերանավի՝ Starship-ի նախատիպով։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։
«Շնորհավորում ենք SpaceX-ի ողջ թիմին Starship-ի տասներորդ հետաքրքիր թռիչքի փորձարկման կապակցությամբ»,- նշվել է X միկրոբլոգում SpaceX-ի գրառման մեջ։
SpaceX ընկերությունը հայտարարել է, որ «բոլոր հիմնական նպատակներին հասել են», և թռիչքը «նշանակալի քայլ էր աշխարհում առաջին լիովին բազմակի օգտագործման հրթիռակրի մշակման գործում»։
Starship-ի արձակումն իրականացվել է Super Heavy հրթիռային ուժեղացուցչի միջոցով, որը նույնպես մշակվել է Իլոն Մասկի ընկերության կողմից։ Այն անջատվել է նավից և, պլանի համաձայն, ավարտել թռիչքը Մեքսիկական ծոցում։
Starship-ի առաքելությունը տևել է մեկ ժամից ավելի։ Նավը մի քանի Starlink արբանյակային սիմուլյատորներ է դուրս բերել ուղեծիր, ապա վերահսկվող վայրէջք կատարել Հնդկական օվկիանոսում։
Splashdown confirmed! Congratulations to the entire SpaceX team on an exciting tenth flight test of Starship! pic.twitter.com/5sbSPBRJBP
— SpaceX (@SpaceX) August 27, 2025
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        