Բաժիններ՝

Չինարիի գյուղապետ. «Պետք է իրենց ապտակես, մեկին տասը պատասխանես, որ խելոքանան»

asparez.am-ը գրում է. Վերջին ժամանակներում հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է տիրում: «Ասպարեզը» փորձել է սահմանամերձ համարվող Տավուշի մարզի Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանից տեղեկություններ ստանալ, թե արդյո՞ք գյուղում հաճախակի են հնչում ադրբեջանցիների արձակած կրակոցները:

«Մոտ մի շաբաթ է` գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: Չինարի համայնքն այնպիսի տարածքում է, որ 24 տարի է` կրակոցների տակ է գտնվում: Մեզ համար դրանք սովորական կրակոցներ են, իսկ ադրբեջանցիներն ուզում են խանգարել մեր առօրյա կյանքը, բայց ինչ էլ ուզում է անեն, միեւնույն է, նրանց ոչինչ չի հաջողվի: Մեր համայնքը կանգուն է. ապրում, աշխատում ենք: Հաշտվել ենք մեր «քաղցր» ճակատագրի հետ ու ապրում ենք:  Հուրախություն մեզ, արձակած կրակոցներից վերջին երեք տարիներին զոհեր չեն եղել, բայց նախկինում  եղել են»,-ասաց Չինարիի գյուղապետը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս