ՄԻՊ-ը հետեւում է Մոսկվայում կալանավորված գործարարի գործի ընթացքին եւ անհրաժեշտության դեպքում կդիմի ռուսաստանցի իր գործընկերոջը. ԳԱԼԱ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հետեւում է Մոսկվայում կալանավորված արցախահայ գործարար Լեւոն Հայրապետյանի գործի ընթացքին եւ անհրաժեշտության դեպքում կդիմի ռուսաստանցի իր գործընկերոջը:
Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեցին ՄԻՊ գրասենյակից:
«Մարդու իրավունքների պաշտպանը ընդհանրապես լիազորություններ չունի ուրիշ երկրներում իրավապահ մարմինների գործողություններին միջամտել: Նա իրավունք ունի դիմել եւ անհրաժեշտության դեպքում կարող է եւ պիտք է դիմի իր գործընկերոջը՝ օմբուդսմենին, ինչպես որ եղավ Հրաչյա Հարությունյանի պարագայում»,- ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
«Բայց միեւնույն ժամանակ այստեղ մի շատ կարեւոր խնդիր կա, որ Հրաչյա Հարությունյանի գործի ժամանակ դրա պատճառն այն էր, որ իրականացվել էր ոչ լիարժեք վարչարարություն, առկա էր Հ. Հարությունյանի արժանապատվությունը նվաստացնող հանգամանք: Եվ քանի որ այս ընթացքում Լեւոն Հայրապետյանի դեպքում մենք դեռեւս չունենք այդպիսի ահազանգ, լրատվամիջոցներով էլ չունենք դեռեւս այդպիսի տեղեկություն խոշտանգման, բռնության կամ այլ վերաբերմունքի մասին, այդ իսկ պատճառով պաշտպանը որեւէ քայլ չի ձեռնարկում: Պաշտպանի գրասենյակը բնականաբար անհանգստացած է, քանի որ մեր երկրի քաղաքացի է: Մենք հիմա ուղղակի հետեւում ենք, եթե լինի մի որեւիցե խնդիր, որ մենք կարողանանք ռեալ օգնել, ինչպես օրինակ Հրաչյա Հարությունյանի պարագայում էր, բնականաբար մենք միջոցներ կձեռնարկենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: