Բաժիններ՝

«Ո՛չ թալանին» թիմը կառավարությունից պահանջում է էլեկտրաէներգիայի հարցով հանձնաժողով ստեղծել

Էլեկտրաէներգիայի թանկցման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» թիմը կառավարությունից պահանջում է ստեղծել անկախ հանձնաժողով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած որոշումը վերանայելու համար: Այս մասին նշվում է նախաձեռնող խմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

Նման պահանջով թիմի անդամներն օգոստոսի 1-ի երեկոյան՝ ժամը 19:00-ին, Մատենադարանի մոտից բողոքի երթ են անցկացնելու` կառավարությունից պահանջելով նաև էլեկտրաէներգիայի սակագինը թողնել անփոփոխ՝ մինչև հանձնաժողովի աշխատանքների ավարտը:

Երթի մասակիցներն իրենց հետ ունենալու են մոմեր և կոչ են անելու քաղաքացիներին` անջատել իրենց բնակարանների էլեկտրական սարքավորումներն ու լույսերը` ի նշան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ իրենց բողոքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031