Բաժիններ՝

Լեւոն Հայրապետյանին մեղադրանք կներկայացվի հուլիսի 24-ին. պաշտպան

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կներկայացվի հուլիսի 24-ին: «Քննիչը Լեւոն Հայրապետյանի պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ մեր պաշտպանյալին մեղադրանք է նախատեսվում ներկայացնել հուլիսի 24-ին»,-ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանն ասել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Նա տեղեկացրել է, որ նախօրեին պաշտպանական կողմը հայտարարություն է ուղարկել` Հայրապետյանին բուժզննության ենթարկելու վերաբերյալ: Բժիշկների որոշումը` թե արդյոք այդ հիվանդություններով հնարավոր է նրան մեկուսարանում պահել, հնարավոր կլինի ակնկալել երկու շաբաթից: Հայտարարությունում նշվել է նաեւ բուժզննությանը Հայրապետյանի բուժող բժշկի մասնակցության անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը բավարարել էր Լեւոն Հայրապետյանի ձերբակալության միջնոդությունը` հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման կասկածանքով: Լեւոն Հայրապետյանը կտրուկ կերպով հերքում է մեղադրանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031