
Մի խումբ վրացիներ ներխուժել են Թբիլիսիի սբ Էջմիածին, ծեծել հավատացյալների ու թեմի առաջնորդին. Tert.am

Երեկ ուշ երեկոյան վրացիների մոտ 50 հոգանոց խումբ հարձակվել են Թբիլիսիի Հավլաբարի սբ Էջմիածին եկեղեցու վրա, մտել ներս, ուր ընթանալի է եղել պատարագ և սկսել են ծեծի ենթարկել հավաքված հավատացյալ հայերին, մի քանի հարվածներ հասցնելով նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, ով փորձել է հարթել միջադեպը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Վրաստանի նախագահին կից ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ Գեորգի Էլիբեկովը, ում տեղեկությունները մասամբ հաստատեց նաև (որ ինչ-որ միջադեպ եղել է, բայց ոչ մանրամասների մասով, որոնք ճշտման գործընթացի մեջ են) «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության նախագահ Սանդրո Օհանյանը՝ ասելով։ «Ինչ-որ միջադեպ եղել է, մենք էլ ենք ուզում փորձել պարզել՝ կոնկրետ, հստակ ինչ է պատահել, բայց մեր թեմը դեռ կապի մեջ դուրս չի գալիս»:
Թբիլիսից մեզ տեղեկացրել էին, որ միջադեպի պատճառը կենցաղային է, եկեղեցու սպասավոր Տեր Մանուկն իր ավտոմեքենան կանգնեցրել է մի բակի մուտքի մոտ, որն էլ առիթ է դարձել վեճի: Ինչպես հաղորդվում է՝ Տեր Մանուկը վիճաբանության ժամանակ վիրավորական տոնով խոսել է եկեղեցու բակի դիմաց ապրող մի վրացուհու հետ, ինչից հետո խառնվել է վրացի կնոջ որդին, և սկսվել է կռիվը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: