Բաժիններ՝

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցում այրվել է 300 քմ, Վերին Պտղնի գյուղում՝ մոտ 4000 քմ, Գետամեջ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 6000 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Բասեն գյուղում՝ 5 հա, Արարատի մարզի Արարատ քաղաքի «Մասիս» երկաթգծի կայարանի մոտակայքում՝ 2-3 հա հնձած ցորենի արտ և խաղողի այգի:

Երևանի Շրջանցիկ թունելում` Քանաքեռավան տանող ճանապարհի մոտակայքում, այրվել է 500 քմ, Գլինկայի փողոցում՝ երկաթգծի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031