Բաժիններ՝

Դիմում-բողոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ Նախագահ պարոն Ս. Սարգսյանին ()
Պատճեննը`ՀՀ վարչապետ պարոն Հ. Աբրահամյանին
ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Գ. Կոստանյանին
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ պարոն ՀՀ Մկրտումյանին
ՀՀ. ԱԱԾ տնօրեն պարոն Գ. Հակոբյանին
«168 ժամ» թերթի խմբագրություն

ՀՀ Կոտայքի մարզի ք. Աբովյան, Երիտասարդական 1/Յշ. 39բն.`
Լյովա Սողոմոնյանից, հեռ.` 094 954 823

Հարգելի այրեր, Հայաստանի Հանրապետությունում օրինականության, արդարության, կարգ ու կանոնի, օրենքի գերակայության, մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում անտերություն է տիրում։ Չչարաշահելով Ձեր համբերությունը` հակիրճ ձևով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրավապահ ոլորտի որոշ պաշտոնյաների կողմից դրսևորված վարգագիծը և վերաբերմունքը։

Դրանք են` ՀՀ Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանի (ք.Աբովյան) դատավոր Ն.Գալստյանը և նրա կողմից կայացված վճիռը ստուգող վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատավորները, որոնք առանձին շահագրգռվածություն ունենալով` կայացրել են անօրինական վճիռ և որոշումներ, ինչի արդյունքում ինձանից խլել են իմ սեփականությունը: Ես հանդիսացել եմ «Բետոն» արտադրական կոոպերատիվի նախագահը։ Կոպերատիվը հիմնականում զբաղվել է շինանյութերի կառուցապատման և շինառարկաների արտադրությամբ։ Կոոպերատիվի գործունեությունն ընդլայնելու, արտադրանքը պահպանելու և իրացնելու նպատակով դիմել եմ Աբովյանի շրջսովետի գործադիր կոմիտեին` Արզնու կուրորտների պոլիկլինիկայի ավերված պոմպակայանը կոոպերատիվի տնօրինությանը տրամադրելու որպես սեփականություն` նպատակ ունենալով` հասարակական սննդի տաղավար և սպասարկման այլ շինություններ կառուցել։ Աբովյանի շրջխորհրդի գործկոմը 26.10.1988թ. թիվ 09 որոշմամբ բավարարել է իմ դիմումը` կոպերատիվի տնօրինությանը հատկացնելով հիշյալ տարածքը:

Որոշման պահից «Բետոն» արտադրական կոոպերատիվը` որպես սեփականություն, փաստացի տիրապետել և օգտագործել է նշված անշարժ գույքը, տարածքը, իր միջոցներով կառուցապատել և կատարել է շինարարական աշխատանքներ, այն է` հիշյալ տարածքի վրա կառուցել է եռահարկ մանսարդով շինություն` ներդնելով ֆինանսական հսկայական միջոցներ (կցում եմ շենքի նախագիծը): Այն, որ հիշյալ տարածքն իմ սեփականությունն է, որ ես եմ կառուցել իմ ֆինանսական միջոցներով և ես եմ փաստացի տիրապետել, բացի փաստական տվյալներից, կարող են հաստատել նաև շինարարներից Առուշան Գեղամյանը, Վահագն Բարսեղյանը, «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի նախկին տնօրեն Ռ.Ս. Մարտիրոսյանը, փոխտնօրեն Համլետ Հայրապետյանը և այլք (անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ նաև շինառարկաներ մատակարարող անձանց):

Օբյեկտիվ պատճառներով, այն է` իմ առողջության կտրուկ վատթարացումը (տարել եմ ծանր վիրահատություն), և առաջացած ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարեցրել եմ շինաշխատանքները։ Ներկայումս, առանց ինձ տեղեկացնելու և իմ համաձայնության բացակայության պայմաններում` «Հայաստանի կուրորտներ» հիմնադրամի ղեկավարության կողմից, իմ` սեփականատիրոջ բացակայությունն օգտագործելու եղանակով, ինձ վերոհիշյալ կազմակերպությունը պատճառել է առանձնապես խոշոր չափերի վնաս. ավելին, ապօրինաբար տիրացել է իմ սեփականությանը: Ես փաստացի տիրապետել եմ իմ սեփականությանը, սակայն 2009թ. սկսած, առողջական խնդիրների պատճառով` հաճախակի գտնվել եմ ՀՀ տարածքից դուրս։

Ներկայումս ինձ հայտնի է դարձել, որ իմ սեփականությունը զավթել է («Հայաստանի կուրորտներ») հիմնադրամի ղեկավարությունը` ձեռքին ունենալով կեղծ փաստաթղթեր, այդպիսի գործողություններով էլ ինձանից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գույք, որի նկատմամբ իրավունք ձեռք բերելը քրեորեն հետապնդելի արարք է, էլ չեմ ասում կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մասին։ Ձեր մշտազբաղ ժամանակը խնայելու նպատակով` ավելորդ եմ համարում հղումներ կատարել ներպետական և միջազգային իրավական ակտերին` սեփականության պահպանման և անձեռնմխելիության վերաբերյալ։

Հարգելի Սերժ Ազատի, նկատի ունենալով Ձեր անաչառությունն և անկողմնակալությունը, խնդրում եմ Ձեր հանձնարարությունը` օրենքով սահմանված կարգով իմ դիմումին ընթացք տալ, իսկ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկել:

Կից ներկայացնում եմ ասվածը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր` 7 (յոթ) թերթից: Միևնույն ժամանակ պատրաստ եմ աջակցելու նշված հանցագործությունը բացահայտելու համար։

Հարգանքներով`  Լ. Սողոմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս