Սիսիանի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հուլիսի 26-ին, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 180-րդ կմ հատվածում ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր 9 վիրավորների ինքնությունը:
Վերջինս կասկածվում է խանդի հողի վրա օրերս Շիրակի մարզում հրազենով Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբորը սպանելու մեջ:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի հաղթողներին, հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ, ինչպես նաև գավաթներ՝ առավելագույն միավորներ հավաքած չորս տարիքային խմբերում միասին վերցրած, մրցույթի ընդհանուր հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված Երևանի, ԼՂՀ և ՀՀ մարզերի պատվիրակությունների ղեկավարներին:
Երևանի երկու բնակչուհիներին եղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախնական համաձայնությամբ երեխային շահագործելու դիտավորությամբ, իրենցից մեկի որդուն 2012թ. փետրվարից մինչև 2013թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում «դրել և պահել են ստրկությանը հավասարազոր` երեխայի աշխատանքի վատթարագույն վիճակում»: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից երեխային շահագործման վիճակի մեջ դնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 132 շ 2-րդ մասի 2-րդ կետ):
Վարդավառին նվիրված տոնական հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ հատուկ տեխնիկայով լվացվել, մաքրվել են մեր նշանավոր հայրենակիցների, նաև հայ ժողովրդի բարեկամների հուշարձանները:
«Դպրոցի կառուցման ծրագիրը ընթացքի մեջ է: Բոլոր նվիրատվությունները մնում են հաշվեհամարին: Ինչ վերաբերվում է տարածքի անբարեկարգ վիճակին, ապա մեծ հաշվով իրոք էդպես է, բայց մենք ամեն տարին մի անգամ խոտը հնձում ենք, ճյուղերն ենք կտրում…»:
Ռուսական լրատվամիջոցներեն ավելի վաղ հայտնել էին, որ ֆրանսիական Air France ավիաընկերության ինքնաթիռը, որը երեկ իրականացնելիս է եղել «Փարիզ-Երևան» չվերթը, կարողացել է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում միայն 2-րդ փորձից հետո։
Վարդավառյան օրը Երևանի վարչական բոլոր շրջաններում սկսվել է տոնական զարդարված ջրցան մեքենաների շքերթով, որի ընթացքում լվացվել ու մաքրվել են մայրաքաղաքի մի շարք գլխավոր ու երկրորդական փողոցներ:
Շիրակացի փողոցի վերանորոգման մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 4 կազմակերպություն, հաղթող է ճանաչվել «ԱխուրյանԿոոպՇին» ՍՊԸ-ն: Այս փողոցի մասնակի վերանորոգման համար տրամադրվել է շուրջ 125 մլն դրամ, իսկ մրցույթով հաղթած կազմակերպության հետ պայմանագրի արժեքը կազմում է մոտ 120 մլն դրամ:
Երևանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում այրվել է 1000 քմ, հակահամաճարակային կենտրոնի մոտակայքում` 3000 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 7-րդ միկրոշրջանում՝ 2000 քմ, Ազատամուտ գյուղի սկզբնամասում՝ 3000 քմ խոտածածկ տարածք:
Վարդավառի տոնն այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հուլիսի 27-ին: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը խորհրդաբանական առումով երկնքի և երկրի կապն է, ինչպես նաև Աստծո և մարդու կենդանի շփումը, երբ ամպի միջից հնչեց Հայր Աստծո ձայնը. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրան լսեցեք» (Մատթ. ԺԷ 5): Այն երևակայական չէր և տեսիլք չէր, այլ իրականություն էր, թե ինչպես Աստծո նախախնամությամբ Թաբոր լեռան վրա Մովսես և Եղիա մարգարեները խոսում էին Քրիստոսի հետ մարդկության փրկության համար և Նրա Երուսաղեմում խաչելության վերաբերյալ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մ-2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան 32-րդ կմ-ին Ֆորդ Տրանզիտ մակնիշի 33VO667 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը մոտ 80մ. ինչից 6 ուղևորները ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ հոսպիտալացվել են Սիսիանի զիվորական հոսպիտալ:
Գյուղացիները 168.am-ի հետ զրույցում հայտնեցին իրենց դժգոհությունը, որ այգիներն ու բոլոր մշակաբույսերը չորանում են, մրգերը նորմալ չեն հասունանում, մնում են փոքր ու անհրապույր, որ շուկայում այլևս վաճառքի ենթակա չեն, իսկ մթերող գործարաններն էլ ժամանակին չեն վճարում խոստացված գումարները:
Բժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
«Матрёшка» գիշերային ակումբում խուլիգանության գործով առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել է մեղադրողը, ով պահանջում է ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկման ձևով:
Սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել և ամրագրել որոշակի զինական պարտականություններ։ Մշտապես։ Դրա համար նրանց պետք է ամսական փոքրիկ վարձատրություն նախաատեսել։ Վարձատրության չափերը պետք է բազմապատկել պատերազմական գործողությունների ժամանակ:
Կողմ է քվեարկել 89 պատգամավոր՝ խորհրդարանական մեծամասնության անդամները, խորհրդարանական փոքրամասնության՝ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ժողովրդական շարժում» խմբակցության անդամները քվեարկությանը չեն մասնակցել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակունք գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի օժանդակ շինությունում:
«Տանը տեխնիկա էլ չունենք, 40 մոմանոց լամպչկեն է ու էս փոքր հեռուստացույցը: Ձմեռը 40.000, գարունը 25.000, ամառը`18.000, 12.000: Էս արդեն գործարան աշխատեցնողի գումար է ու ահավոր է: Սառնարան էլ չենք միացնում, հազարից մեկ, երբ ինչ-որ բաներ ենք ունենում սառնարանը դնելու՝ միացնում ենք, եթե չէ՝ դատարկ միացնելու իմաստը որն է»:
Ոստիկանությունը ներկայացնում է Գորիսի բաժնում օրերս արձանագրված սպանության մանրամասները:
Մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը ծանոթացել է Սևան-Գավառ մայրուղուց դեպի Լճափ համայնք տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Այս ամենից բացի օրենքի սույն փոփոխություններով նախատեսվում է, որ տուգանված վարորդի կողմից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելը կհանգեցնի դրա ավելացմանը25%-ով (նախկին եռապատկման փոխարեն), իսկ 60 օրվա ընթացքում չվճարելը՝ 50%-ով (նախկին հնգապատկման փոխարեն):
Նա գրել է, որ դեռևս երիտասարդ տարիներից Հայրապետյանն իր ընկերն է եղել. «Նրա հետ մենք անցել ենք Սիբիրի գետերով: Մտահոգված եմ, որ Մագնիտսկու նման վերջ չունենա, նա նաև ծանր հիվանդ է»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետով, որոշել է Կարեն Ադամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ։
Հուլիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:
ՀՀ Նախագահի հուլիսի 26-ի հրամանագրով նա նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Քառորդ դար ղեկավարելով Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը՝ նա մեծ ավանդ է ներդրել հայ ժողովրդի համար այդ կարևորագույն գիտական ու մշակութային հաստատության զարգացման գործում:
Վարդավառը հեթանոս հայերի ամենասիրելի տոներից մեկն է եղել և նվիրված է եղել Աստղիկ աստվածուհուն: Ինչպես շատ հեթանոսական տոներ, Վարդավառն էլ վերանվանվել է Պայծառակերպության և Այլակերպության տոն քրիստոնեության ընդունումից հետո, սակայն պահպանվել է նաև Վարդավառ անվանումը: Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա։
Շիրակի մարզի Գետք գյուղի գերեզմանատանը հարակից տարածքում ԳՊՄԻ ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ 50 –ամյա Հարություն Գրիգորյանի սպանության գործով հարցաքննվել են վերջինիս հարազատները: