Դիվերսիայի նոր փորձ. ԼՂՀ-ում զինծառայող է զոհվել

Հուլիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: Այս մասին տեղեկացնում է ԼՀՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն»,- տեղեկացնում է նախարարությունը:

Տեսանյութեր

Լրահոս