
Հրդեհ` Ակունք գյուղում

Հուլիսի 26-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի մարզադաշտի մոտակայքում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ակունք գյուղի Շահումյան փողոցի տներից մեկի օժանդակ շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.54-ին, մարվել՝ 19.05-ին: Այրվել են փայտյա շինության կառուցատարրերը՝ 12 քմ՝ գույքով:
Արտակարգ իրավիճակների նախարարություն