Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը վստահություն է հայտնել նոր կառավարությանը

Վրաստանի խորհրդարանն այսօր վստահություն է հայտնել կառավարության նորացված կազմին: Կողմ է քվեարկել 89 պատգամավոր՝ խորհրդարանական մեծամասնության անդամները, խորհրդարանական փոքրամասնության՝ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի «Միասնական ժողովրդական շարժում» խմբակցության անդամները քվեարկությանը չեն մասնակցել, հաղորդում է «Газета.Ru»-ն:

Վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դեռ շաբաթվա սկզբին հայտարարել էր նախարարների մի մասի փոփոխության մասին՝ դա բացատրելով կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031