Մենք եկել ենք այստեղ, որպեսզի պաշտպանենք մեր ընկերոջը եւ արտահայտենք մեր բողոքը, ասենք, որ դեմ ենք ամեն տեսակի անարդարություններին, դեմ ենք, որ Շահեն Հարությունյանը ազատազրկվի 5 տարով:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ասում է, թե աշնանը խոստացված թեժությունը պայմանավորված կլինի ժողովրդի արձագանքից և նրա ցանկություններից։
«Մենք տանը չենք եղել, աղջիկս առավոտյան երեխային տարել է դպրոց, եկել, հասել է տան մոտ` հրդեհն է տեսել ու վատացել, իրեն չի կարողացել տիրապետի ու հրշեջ ծառայությանը զանգի, զանգել է ոստիկանություն, այն էլ` Երեւան է ընկել, հետո նոր հրշեջ ծառայությանն են զանգել»:
Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների սերտ կապերն ու դարավոր բարեկամությունն ամուր հիմք են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման համար:
Նորաօծ եկեղեցում առաջին անգամ մատուցվել է սուրբ Պատարագ:
Վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները, ով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 16-ին հերթական «ուղիղ կապի» հյուրն է լինելու ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, ում քաղաքացիները կարող են հարցեր ուղղել ոստիկանության ծառայողների անօրինական գործողությունների, այդ թվում` իրավախախտումների մասին:
Հիշեցնենք, որ թմրանյութերի իրացման համար դատապարտվել են Խաչատրյանի եղբայրն ու եղբորդիները:
2014թ. սեպտեմբերի 10-ին Ադրբեջանում գերության ընթացքում սպանված Կարեն Պետրոսյանի ընտանիքը ներկայացնող աշխատանքային խումբը դիմել է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ)` դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի հիմքով խնդրելով ՄԻԵԴ միջամտությունը Կ. Պետրոսյանի դին անհապաղ եւ անվնաս վիճակում ընտանիքին վերադարձնելու նպատակով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Ամբողջությամբ այրվել է «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 34 ST 130 պետհամարանիշով ավտոմեքենան և «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի 15 SO 323 պետհամարանիշով ավտոմեքենայի աջակողմյան հատվածը:
Խաչը հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց` այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել:
Պարզվել է, որ 1941 թ. ծնված Ն. Ա.-ն մոտ 35 մետր ընկել է ձորը: Հրշեջ-փրկարարները տուժածին դուրս են բերել ձորից, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Թեև անցած տարվա առաջին ամիսների համեմատ այս տարի նույն ժամանակաշրջանում օդային ուղևորափոխադրումների բացասական սալդոն ավելի փոքր էր լինում, սակայն օգոստոսի դրությամբ այն գերազանցել է անցած տարվա ցուցանիշը:
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը սեպտեմբերի 12-ին «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հասրաթյան փողոցի թիվ 2 տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա քաղաքացուհու:
«Տղային ասել են՝ ո ՞վ գիտի՝ ինչ է դառնալու, օջախի տեր է՝ թոռնատեր ծոռնատեր: Ով հինգ -վեց աղջիկ է բերել, ճարը կտրած ազատվել են նրանից: Աղջկան պահելը դժվար էր: Էն թվերին պակաս – պռատ են եղել, ոչ ուտելիքն են հասցրել, ոչ հագնելիքը. ապրելը դժվար է եղել»:
Կանանց կողոպտողը խոստովանեց նաև հին մեղքերը:
«Ամենամեծ հայաթափությունը սա է: Գյուղացին իր հողը ինչու պետք է թողնի` օտար երկիր գնա: Սերժը չի՞ կարողանում էս հարցին լուծում տալ: Հազիվ իրանց գրպանները դնեն: Քոչարյանն եկավ, որ մեզ պահի, մեր երկիրը ղեկավարի. 10 տարի աշխատեց, տղեն 7 մլրդ-ի տեր դարձավ: Հենա` ասա խոպան էր եկել: Մի հատ գյուղացու տուն մտեք, իր ապրելակերպը նայեք, 18 հազար դոլարի պարտք ունեմ»:
Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը, Լիտվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը, ԱՄՆ դեսպանատան ավելի քան 20 աշխատակիցներ մասնակցեցին ԱՄՆ դեսպանատան «Աջակցող ձեռքեր» կազմակերպության և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից կազմակերպված «Կառուցում են դեսպանները» միջոցառմանը՝ օգնելով շուրջ 26 տարի վագոն-տնակներում ապրող 8 ընտանիքների կառուցել իրենց տները:
Դանակահարել է նախկին կնոջը, վերջինիս մորը և ազգականին:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 21.00-ին, 1981 թ. ծնված Արտյոմ Ա.-ն «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Մխչյան գյուղից Դիտակ գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Վաչիկ Բադալյանին, պատճառել մարմնական վնասվածքներ և նրան հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել ոստիկանության Արտաշատի բաժին:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նանսենի փողոցի 12 հասցեի մոտ զենք է թողնում:
Սեպտեմբերի 13-ին, ժամը 15.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:
«Երկրապահը արյան վրա ստեղծված հավերժ կառույց է, այստեղ ապահարզան չի կարող լինել. ուր էլ գնան՝ շրջագայելու են ու նորից տուն են գալու: Հավաստիացնում եմ ձեզ՝ ինչ էլ ստեղծվի, ժամանակավոր է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության անդամ, «Նաիրի» տ/բ նախագահ, գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը:
Նրանք «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-յի հետ համատեղ մինչև հոկտեմբերի 24-ը ժամանակ տվեցին. եթե մինչ այդ այս բիզնեսը չպետականացվի, ապա կսկսեն միաժամանակ բոլոր տեսախցիկները պոկել, վնասել, գործադուլ հայտարարել և այլ գործողությունների դիմել, այսինքն՝ քաղաքացիական անհնազանդությամբ են սպառնում. «Մեր կոչն ուղղված է պետությանը. կա՛մ թող պետությունը լինի, կա՛մ «Սեքյուրիթի դրիմը»: Եթե պետությունն ի վիճակի չէ, ապա թող պետավտոտեսուչներին արանքից հանեն, թողնեն նրանք մնան, իսկ եթե ի վիճակի է, ուրեմն թող համակարգը պետականացնեն: Երկուսով միաժամանակ ժողովրդին թալանեցին»:
Այսօր «Արզնի» օդանավակայանի տարածքում անցկացվեց հրամանատարաշտաբային զորավարժություն՝ ոստիկանության ստորաբաժանումների և ոստիկանության զորքերի մասնակցությամբ:
«Կարող եմ և բացասական, և դրական կողմներն ասել, բայց ասեմ, որ դա Ոստիկանության համար հրաշալի վիճակ է, որպեսզի Ոստիկանությունը ձերբազատվի քննություն, նախաքննություն, այդ ընթացքի կոնֆլիկտներից, որովհետև շատ ժամանակ շատ թերություններ, որ տեղի են ունենում, որ ասում են՝ նստած տեղդ դա կպնում է քեզ»: