Նոր մանրամասներ` ջրատարն ընկած ու մահացած 18-ամյա երիտասարդի դեպքով. «Փաստինֆո»
Երեկ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի վարչական տարածքով հոսող «Տկահանի» կոչվող ջրատարում 18-ամյա երիտասարդի դիակ էր հայտնաբերվել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, նոր մանրամասներ. մասնավորապես` երիտասարդը Երևանի պետական հենակետային քոլեջի 3-րդ կուրսի ուսանող է, հաշվառված է Սիսիան քաղաքում:
Արտաքին զննությամբ դիակի վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ և բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Երիտասարդը դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում ընկել է վերը նշված ջրատարը և մահացել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: