Բաժիններ՝

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 17-20-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  մայիսի 16-ին էապես չի փոխվի, 17-19-ին կբարձրանա 3-5 աստիճանով:

15.05arm
Երևանում՝
Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 17-20-ին` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

arm15.05

Երևանի մայիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 7.30C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.30C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս