Բաժիններ՝

Դիեր՝ Երևանում և Արագածոտնի մարզում

Մայիսի 14-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Կ. Թ.-ի (ծնվ.1936թ.) դին:

***

Մայիսի 14-ին, ժամը 23.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և գրասենյակի բազկաթոռին հայտնաբերվել է Ա. Ա.-ի (ծնվ. 1961թ.) դին:

***

Մայիսի 14-ին, ժամը 09.30-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել Հ. Ս.-ի (ծնվ.1997թ.) և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս