Օրական բանկը դիտարկում է ավելի քան 1 000 վարկային հայտ միայն սպառողական նպատակների համար: Ֆիզիկական անձանց վարկավորման գծով «Յունիբանկն» առաջատար բանկերի եռյակում է:
Ս.թ. սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է «Արցախ Ռութս Ինվեսթմենթ» կազմակերպության պատվիրակությանը, որի կազմում էին Լիբանանից ժամանած մոտ վեց տասնյակ հասարակական գործիչներ եւ գործարարներ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Պապյան փողոցի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում, առաջացել է հողաշերտի սահում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, սեպտեմբերի 1-ին 21 անվանակարգում հայտարարել է հերթական դրամաշնորհային մրցույթը ՀԿ-ների համար։ Անվանակարգերը բազմաոլորտ են՝ ծխելու դեմ պայքար, բնապահպանություն, վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքների խնդիրներ, մերօրյա հերոսների փառաբանում, Ցեղասպանության հարյուրերորդ տարելից:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր հրաժարվել է մարզպետի պաշտոնին վերանշանակվելու վերաբերյալ որեւէ հարցի պատասխանել:
«Տարկետման այն մինիմալ քանակությունը, որ այսօր մնացել է, կարծում եմ, որ դա էլ արդար չէ մնացած այն մարդկանց նկատմամբ, ովքեր այդ տարկետումից չեն օգտվում: Ես գտնում եմ, որ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն: Գիտեք, որ վերջին տարիներին զորակոչի իրականացման գործընթացի մեջ համարյա թե կարելի է ասել՝ մենք հեղափոխություն ենք արել, առաջին հերթին ազնվության և արդարությամն պայմանների ստեղծմամբ, որպեսզի այդտեղ վերացնենք կոռուպցիան, կաշառակերության այդ պայմանները, ռիկսերը, բաշխենք ըստ զորամասերի վիճակահանության»:
Ես չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա, ես չեմ հավատում, որ նրան կարող է ժողովուրդը ընտրել, ես չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանն է տարածում՝ մարդկանց վախեցնելու համար, փորձելով ահաբեկել, թե ինձնից վատ մարդ կարող է գալ։
Սերժ Սարգսյանը հավաքվածներին խնդրեց հանգիստ խոսել. «Մեղադրական տոնով մի խոսեք, դուք մասնավոր պայմանագիր եք կնքել, բնակարանները վերցրել եք»:
Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում սեպտեմբերի 14-ին համարներից մեկում կախված վիճակում հայտնաբերված տղամարդը 43-ամյա Վարդգես Օրգուսյանն է:
Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (12-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 06.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում` «V 91» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21015» մակնիշի 34 NR 634 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 35 մ սահել դեպի գետը և կողաշրջվել:
Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, որը նրա հայրն է, Արթուրի ամեն մի նոր մեդալ նվաճելուց ու չեմպիոն դառնալուց հետո, բարձրաձայնում է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի դպրոցը վերանորոգելու հարցը: Նրա մոտավոր հաշվարկներով, այն կարժենա մոտ 400 հազար դոլար:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մոսկվիչ» մակնիշի 22 LՕ 352 պ/հ ավտոմեքենան (վարորդ Հ. Ն., ծնվ. 1948թ., ք.Արտաշատ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից Հ.Ն.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ:
«Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ եւ օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաեւ այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ՝ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար»:
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Կարո Մ.-ին;
Սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, Երևան-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի տաքսի ավտոմեքենան և «Յավա» մակնիշի, առանց պետհամարանիշի մոտոցիկլետը:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ 2013թ. հունիսի 1-ին՝ հայտնի դեպքի օրը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան խոհանոցում տեղադրված տեսանկարահանող սարքը ֆիքսել է ոչ միայն պատկերը, այլև ձայնը: Ներկայացնում ենք վերծանումները:
Էմիլ Բուդաղյանը չնայած նշել է, որ Սուրիկ Խաչատրյանին առնչվող որևէ թեմայի անդրադառնալ չի ցանկանում, սակայն ամեն դեպքում ընդգծել է․ «Հուսանք այս անգամ նախագահը ողջախոհ կգտնվի և Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պաշտոնում չի նշանակի։ Նույնքան հանցագործություն կլինի և Սուրիկին այդ պաշտոնում նշանակելը»։
Սեպտեմբերի 15-19-ին հյուսիսային , 15-18-ին և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Ծաղկանուշ Ս.-ի պայուսակից դրամապանակը՝ կանխիկ գումարով, գողանալու մասին:
Ուսխորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասել է. «Եթե Դուք անձամբ շփվեք Սեւակի հետ, կհասկանաք՝այդ դեպքերը ուղղակի թյուրիմացություն են։ Սեւակը դատապարտում է այդ միջադեպը, որը շատ տգեղ ստացվեց»։
Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Թոխմախի գերեզմանատան մուտքի մոտ հրացան և զինամթերք է թողել:
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են 36-ամյա Վահագն Գրիգորյանի վարած Mercedes Bens մակնիշի 70 DD 101 համարանիշի և 31-ամյա Հարություն Մանգասարյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՍD 178 համարանիշի ավտոմեքենաները:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի Երկաթգծի 1-ին փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տիկին Արմենուհին 1990-ից ապրում է այդ շենքում, իսկ իրենց փոքրիկ բնակարանում բնակվում են ընտանիքի 11 անդամներ: Ունի չորս թոռնիկ, որոնք խաղալու ոչ մի տեղ չունեն: «Ամբողջ օրը երեխաներին գրկած ենք ման գալիս, ո՛չ խաղալու տեղ ունեն, ո՛չ հարմարություն կա: Կալանավորի նման են այս երեխաները, մենք էլ՝ հետները»: