Բաժիններ՝

Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկից մոտ 50 օր է՝ ոչ մի տեղեկություն չկա. shamshyan.com

Հակառակորդի կողմն անցած 24-ամյա Անդրանիկ Գրիգորյանի ծնողները անհանգստացած են. տղայի վերջին նամակից հետո մոտ 50 օր է, ինչ նրանից ոչ մի տեղeկություն չունեն: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գարիկ Սարգսյանը։ Նա նշեց, որ Անդրանիկի մայրը 2 առաջ է եկել իր մոտ եւ անհանգստացած հետաքրքրվել, թե տղայից լուր չունե՞ն:

«Եկավ, ինձանից էր հետաքրքրվում, բայց Անդրանիկի հետ միակ կապը Կարմիր Խաչն է պահում: Նրանք էլ մեզ բան չեն ասել, նոր տեղեկություններ չեն հայտնել: Չգիտենք՝ ինչն է պատճառը, բայց այս պահին միակ ինֆորմացիան սա է»,-ավելացրեց գյուղապետը: Մինչ այդ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Գրիգորյանը ծնողներին ուղարկված նամակում խնդրել է իր վրա չբարկանալ՝ ընդգծելով, որ չարությունից չի սահմանն անցել:

Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Բերդաշենի գյուղապետը, ինչպես նաեւ փոխանցել, որ մայրը եկել էր գյուղապետարան՝ նամակը կարդալու, քանի որ կարդալ չգիտի:

«Գրել էր՝ պապան ո՞նց ա, մաման ո՞նց ա, հարեւանները ո՞նց են: Կարո՞ւմ եք յոլա գնաք: Սպասեք, հեսա կգամ, աշխատանքի կմտնեմ, սաղ լավ կլինի: Խելքին մոտիկ բան չի, բայց դե տենց էր գրել»,- պատմել էր գյուղապետը: Հարցին, թե Անդրանիկը չէ՞ր նշել արդյոք, թե ինչու է սահմանն անցել, արձագանքել էր. «Դե, գրել էր՝ ինձ վրա մի ջղայնացեք, ես չարությունից չեմ անցել էն կողմը ու չգիտեմ, թե ինչի եմ անցել»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս