Առվից հայտնաբերված տղամարդը 3 երեխայի հայր էր, որդին ծառայում է Զինված ուժերում. news.am
Ջրահովիտի առվի մեջից հայտնաբերված տղամարդը հարեւան գյուղից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ջրահովիտի գյուղապետ Համլետ Ղազարյանը:
Նա նշել է, որ 46-ամյա Հ. Գ. տարբեր տեղերում զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Դեպքի ժամանակ էլ դաշտը ջրելիս է եղել: Նա ամուսնացած է, ունի մի որդի եւ երեք դուստր, որդին ծառայում է բանակում: «Երեւի ինֆարկտ է խփել»,-ասել է գյուղապետը:
Նա շեշտեց, որ ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: