ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ առաջիկա օրերի եղանակի մասին
Հանրապետության տարածքում`
Մայիսի 17-21-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20մ/վրկ. արագությամբ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն