Բաժիններ՝

Մի՞թե սպանությունը կարող է կոծկվել. Մահացածի դուստրը բացարկ է հայտնել. news.am

2013թ. հուլիսի 25-ին, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան եղած՝ Արարատ քաղաքի 65-ամյա բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մահվան գործով նոր քննությունը Արարատի մարզի դատախազությունում անցկացնելու դեմ բացարկի միջնորդությունը մերժվել է: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Գյանջիրով Հովհանյանի դուստրը՝ Գայանե Հովհանյանը:

Գայանե Հովհանյանը չի հավատում հոր մահվան պաշտոնական վարկածին եւ պնդում է, որ հորը սպանել են քարի արտադրամասի տնօրենի որդիները՝ Նարեկ եւ Հովհաննես Ավետիսյանները, որտեղ աշխատում էր հայրը:

«Բացարկը մերժվել է, քանի որ, ըստ իրենց առկա չեն բավարար հիմքեր, միջնորդությունը բավարարելու համար եւ բացարկի մեջ չի հիմնավորում, թե այն ում է ուղված՝ քննիչին, թե դատախազին: Բայց բացարկն ամբողջ մարզի դատախազության է ուղղված»,-ասաց Գայանե Հովհանյանը:

Գայանեն նշել է, որ այդ հարցով նույնիսկ օրեր առաջ հանրապետության նախագահին է դիմել:

«Մի՞թե սպանությունը կարող է այդպես կոծկվի ու անցնի գնա: Ես էլ հո՞ միամիտ չեմ՝ հավատամ իրենց: Ես Արարատի դատախազությանը նորից եմ դիմելու, բացարկի միջնորդություն եմ ներկայացնելու: Ամեն ինչ անելու եմ, որ գործը Արարատի դատախազությունում չքննվի, քանի որ նրանք շահագրգիռ են գործով»,-ասել է նա:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս