Վթարի հետևանքով ոտքը կտրված վարորդը մահացավ. shamshyan.com
Երեկ՝ մայիսի 17-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացավ Երևան քաղաքի Շենգավիթ 11 փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 33-ամյա Վահագն Ասատրյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մայիսի 14-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վթարի ենթարկվելուց հետո, որի ժամանակ նրա ձախ ոտքը կտրվել էր, իսկ աջն ամբողջովին ջախջախվել: Նա և իր ուղևորը՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 36-ամյա Գենադի Դավթյանը, տեղափոխվել էին հիվանդանոց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: