Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.20-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում տղամարդու դիակ կա:
Ազդարար լրատվականը տեղեկացրել էր, որ այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Վահրամաբերդի ձորում քաղաքացի է խեղդվել:
Հանրապետությունում առաջին ութ ամսիներին (հունվարից-օգոստոս) գրանցվել է 27338 ծնունդ, որից 14657-ը Երևանում:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի տներից մեկի նկուղից, տանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխա կա:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 23.33-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իվանով փողոցի տներից մեկում հայտնաբերել են Մ. Ն.-ի դին:
մեղադրական եզրակացության բնորոշմամբ՝ «կազմակերպված խմբի կողմից» ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և Դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումարի հափշտակության մեղադրանքին:
168.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվել էր՝ ի՞նչ ընթացք է ստացել դերասան Կարեն Մկրտչյանի կողմից գումարներ հափշտակելու վերաբերյալ հոդվածների ուսումնասիրությունները:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհին` Աբովյանի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի քաղաքացիները վերջին մի քանի ամիսներին բախվում են տեսախցիկների և արագաչափերի գործունեության հետ կապված ամենատարբեր խնդիրների: Մեկ այդ սարքերի կողմից արձանագրված խախտումների համար կազմված տուգանքների մասին ծանուցումները քաղաքցիներին չեն հասնում, մեկ պարզվում է, որ տուգանքը եռապատկվել ու հնգապատկվել է, մեկ էլ ԴԱՀԿ-ն է առանց դատարանի որոշման 15 կամ 20 հազար դրամ տուգանքի համար կալանք դնում քաղաքացու ամբողջ հաշվի վրա:
ՀՀ կառավարության նիստում ակսօր որոշվել է մարտի 30-ի ուժեղ քամու հետևանքով Գեղարքունիքի մարզի որոշ համայնքներում առաջացած խնդիրներին` Ծակքարի դպրոցի մասնակի, Սևանի հիվանդանոցի մասնաշենքերից մեկի, Այրք համայնքի միջնակարգ դպրոցի ուսումնական մասնաշենքի տանիքը վերանորոգելու համար գումար հատկացնել:
«Ամեն օր լսում ենք զինվոր սպանվեց, աֆիցեր սպանվեց.. 4 տղա էլ ես ունեմ, չգիտեմ: Երկուսն արդեն զորացրվել են, մյուս երկուսն էլ շուտով բանակ են գնալու: Տղան նրա համար է, որ երկիրը պաշտպանի»:
Ազատության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ մեկնարկվեց հայկական և եզդիական կազմակերպությունների նախաձեռնած ջահերով երթը, ի պաշտպանություն Իրաքում ցեղասպանության եթարկվող եզդի ժողովրդին:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 10-ից 11-ը ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված խարդախության 6 դեպքից բացահայտվել է 5-ը:
Պատասխանելով նիստին Սյունքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայության մասին հարցին, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դա ոչ մի կապ չունի մարզպետի նշանակման հետ:
«Իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը այլևս չունի աղետի գոտի, Գյումրին չունի անօթևաններ, բայց իրականությունն այլ է: Գիտեմ, որ հայաշատ այլ համայնքներում էլ են նման նախաձեռնություններ պատրաստվում իրականացնել: Կանադայում նախատեսում են ծրագիր՝ ուղղված անօթևան ընտանիքներին, հիմա բանակցությունների մեջ ենք Գերմանիայի հայ համայնքի հետ»:
Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները «Բարեւ Ռոբ» գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ «Պապլավոկ» սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 00.20-ին, 1980 թ ծնված Միքայել Ա-ի վարած «Տակպառ» մակնիշի մոտոցիկլետը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց կորցրել է կառավարումը:
Այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից:
Ջրագծի ներքին ցանցում նորոգում կատարելու, ջրաչափերի արկղեր տեղադրելու համար փողոցների ծածկը քանդվել է: Մի տեղ ավտոմեքենան ջարդել է ջրաչափի կապույտ արկղը:
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Facebook-յան մի շարք օգտատերերի խնդրանքով ներկայացրել է 10 հետաքրքիր գրքերը, որոնք տպավորել են իրեն, տվել են դատողությունների և վերլուծության նյութ, հարստացրել են կարևոր ինֆորմացիայով:
Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Հոկտեմբերի 1-ին Ստեփանակերտի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը փոփոխության է ենթարկվելու: Մինչ այսօր գործող 70 դրամ ուղեվարձը վերանայվել է եւ սահմանվել նոր ուղեվարձ՝ 100 դրամ:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 05.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մոսկվիչ», «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ ավտոմեքենայի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Հիմա ամեն ինչ անելու է, որպեսզի վերադառնա մարզպետի պաշտոնին։ Իրականում մարդիկ սկսեցին ազատ շունչ քաշել, և դա միայն իմ կարծիքը չէ, այստեղ շատերն են այդ տեսակին և մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, գտնում են, որ սյունեցին՝ գորիսեցին իրավունք ունի ազատ շունչ քաշելու, իրավունք ունի ազատության։ Բայց մեր երկրում որևէ բանի վրա այլևս զարմանալ չի կարելի ու չեմ էլ բացառում, որ նման քայլ կանի այս իշխող պարագլուխը և Սուրիկ Խաչատրյանին նորից այդ պաշտոնին կնշանակի»։
14-15-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Հիմա մենք ունենք բավականին ձևավորված, դինամիկ և որոշակի իրավական հիմքերի վրա աշխատող դատական համակարգ, որը արդեն տասնյակից ավելի տարի աշխատում է և ցույց է տվել իր արդյունավետությունը: Բարեփոխումը հանուն բարեփոխության չպետք է կատարվի, բարեփոխումը պետք է որոշակի ռեալ, իրական նպատակներ հետապնդի, և այդ հաշվարկները պետք է լինեն ոչ թե վերացական, այլ՝ ուսումնասիրված, վերլուծված, գնահատված փաստերով»,- ի պատասխան ասաց Դավիթ Ավետիսյանը:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1986 թ ծնված Աննա Զ-ին:
Նախապատրաստված նյութերը ՀԿԳ քննության վարչությունում ստացվել են սեպտեմբերի 10-ին, որոնց հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով:
«Փաստաբանը կատարում է իր փաստաբանական գործունեությունը, ես կխնդրեմ այդ հարցով դիմեք փաստաբանին, եթե ինքը գիտի՝ ինչո՞ւ չի իրավապահ մարմիններին հայտնում: Չէ՞ որ փաստաբանի գործառույթների համար մեկ խնդիրը իրավաբանների հետ, իրավական մարմինների հետ աշխատելն է: Ես չեմ կարծում, որ ինքը տեղը գիտի ու չի հայտնում, իսկ ոստիկանությունն այսօր տեղի հայտնաբերման հետ կապված այս պահին դեռևս տեղեկություններ չունի: Եվ խնդրում եմ, որ դա պետք չէ քաղաքականացնել, որովհետև Վալերի Օսիպյանի և մնացած բոլոր ոստիկանության աշխատակիցների մերձավորներն էլ կարող են հանցագործություն կատարել, որի պատասխանը նաև չկարողանա տալ հենց ինքը՝ ոստիկանը»,- ի պատասխան ասաց Աշոտ Կարապետյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ և առանձնացվել առանձին վարույթում: