Ճոյտի գազալցակայանում պայթյունից հետո Շմայսը դեպքի վայրում էր. news.am
Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայանում այսօր՝ մայիսի 26-ին տեղի ունեցած պայթյունից կարճ ժամանակ անց դեպքի վայրում էր ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը («Շմայս»):
Պատգամավորը մտահոգ տեսք ուներ, զանգահարում էր ինչ–որ մարդկանց ու փորձում հասկանալ`որ հիվանդանոց են տեղափոխել վիրավորներին։
NEWS.am–ի թղթակցի հարցերին Առաքել Մովսիսյանը չպատասխանեց, միայն ասաց, որ ինքը գազալցակայանի հետ կաչ չունի։ Նշենք, որ մեր տեղեկություններով` գազալցակայանը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը Հակոբ Հակոբյանի որդին է, մյուսը`եղբայրը։ Առաջինի վիճակը ծանր է, մյուսինը` ծայրահեղ ծանր։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: