Արա Հարությունյանը դժգոհ է կանոնավոր ուղևորափոխադրումներից

Կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում խայտառակ վիճակ է։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ առաջարկելով նիստի օրակարգից հանել արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից ներկայացված կարգի նախագիծը։

Կարգը վերաբերում է հանրապետությունում միջշրջանային եւ ներշրջանային երթուղիների կանոնավոր ուղեւորափոխադրումներում գործող եւ փաստացի ուղետոմսի արժեքի տարբերության սուբսիդավորմանը, որին դեմ արտահայտվեց վարչապետը՝ հանձնարարելով քննարկումներ կազմակերպել ոլորտում առկա խնդիրների շուրջ։

Արայիկ Հարությունյանն առանձին օրինակներ բերեց եւ հայտարարեց, որ գործող փաթեթային ծրագիրը ձախողված է, ինչը պահանջում է ոլորտի քաղաքականությունը լրիվությամբ վերանայել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031