«Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր հրապարակել է այս տարվա օգոստոսի 8-18-ն իրականացված հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են նաեւ սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի հայտարարությանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին: Այսօր ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն է ներկայացրել դրանք:
Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Ստարի Օսկոլ քաղաքից Վորոնեժ տանող ճանապարհին ավտովթարից զոհվել է Ոսկեպարի 27-ամյա բնակիչ Ռաֆիկ Խեչումյանը:
Կիրակի, սեպտեմբերի 14-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու: Շաբաթ օրը տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց ու երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանն ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:
Այսօր հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով Վարդան Պետրոսյանի գործին՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց. «Իմ մոտ այն տպավորությունն է, որ Վարդան Պետրոսյանի հետ նույնպես հաշվեհարդար է տեղի ունենում: Սկսենք նրանից, որ նա բոլորիս հայտնի է, որևէ մեկը չի կարող կասկածել, որ նա այն վտանգավոր հանցագործն է, որ կարող է խուսափեր դատավարությունից, հարցաքննությունից և այլն»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Այս կապակցությամբ այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը՝ խոսելով ինքնասպանությունների տարածվածության և դրանց կանխարգելման ուղիների մասին: Սամվել Թորոսյանի խոսքով՝ չնայած մեր հանրապետությունում այդքան էլ մտահոգիչ չէ […]
«Լսել եմ դրա մասին, որևէ մեկնաբանություն չունեմ: Կանխատեսումներ չեմ ցանկանում անել»,- այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի քառյակի՝ կուտակայինի հարցով կրկին ՍԴ դիմելու որոշումը:
Այսօր ԱԺ նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին կոչ արեց ծառայողական քննություն սկսել ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Նահապետյանի կողմից «Ա1+»-ի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ: Նա հայտարարեց, որ ԱԺ անվտանգության ծառայության պետը երեկ հարձակվել է լրագրողի վրա և լուրջ իրավախախատում է թույլ տվել:
Օգոստոսի 20-ին Ավան վարչական շրջանում դաժան ծեծի ենթարկված Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբորը` Կարեն Երեմյանին, դուրս են գրել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը արձանագրել է 4002 կանչ, որի արդյունքում հոսպիտալիզացվել է 833 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:
Երևանի բնակչուհի 36-ամյա Մանյա Հակոբյանը (անուն, ազգանունը փոխված է) օգոստոսի 11-ին 6 շաբաթական հղիությունն ընդհատելու համար ընկերուհիների խորհրդով դեղատնից «Սայտոտեկի» (Cytotec misoprostol) 8 հաբ է գնել` տնային պայմաններում անցանկալի հղիությունից ազատվելու համար, սակայն մեկ օր անդադար արյունահոսությունից եւ վատ ինքնազգողությունից հետո հայտնվել է հիվանդանոցում:
Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանում օրենսդրորեն լուծում չստացած հարցերից մեկն է: Բազմաթիվ քաղաքացիներ, հակամարտության պատճառով, ներկայումս անհայտ կորած են և նրանց հարազատները գտնվում են անորոշ իրավիճակում՝ չունենալով որևէ տեղեկություն իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են:
Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է:
Երեկ ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել պետական կառավարման համակարգի արհեստական ուռճացվածության և օպտիմալացման անհրաժեշտության մասին հայտարարությամբ:
«Վիրահատությունից հետո ասացին՝լավ է, նորմալ է, բայց փաստն այն է, որ երեխայի աչքը չի աճում, չի տեսնում ու նորմալ չի քայլում, մի աչքն է տեսնում, դա էլ կարճատես է»:
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ մի կին անցել է Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել:
Նրա գլխավորած պատվիրակությունը նախ այցելել է Ավստրիական մանկական հիվանդանոց, նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին և բուժսարքավորումներին:
Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության «Հ-28» ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրյուսելում ՌԴ դեսպանատան դիմաց սեպտեմբերի 8-ին «Աղասարյան» հիմնադրամը բողոքի ցույց էր կազմակերպել՝ ի պաշտպանություն հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի։
Սեպտեմբերի 10-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության Հ-4 ավտոճանապարհի Եղվարդ-Զորավան հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Տնօրենի փոխանցմամբ` տեղափոխված անձանց մոտ առկա է թուլություն, մրսածության, մարսողության խանգարում, թեթեւ փորլուծություն, ջերմություն: Նրանց առողջական վիճակը այժմ կայուն է, կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, բուժման կուրս է նշանակվել, դեռ 2-3 օր էլ կմնան հիվանդանոցում:
Պարզվել է, որ քաղաքացու ձեռքն ու ոտքը մնացել են վերելակի և պատի միջև ընկած հատվածում: Փրկարարները դուրս են բերել Ն. Ա.-ին (23 տ.), ով ոտքի և ձեռքի վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
«Պետք է այս հարցը հանգիստ թողնել և զբաղվել պետական անկախությունը և պետականության բովանդակությունը լցնելով: Ինչքան շատ ենք ընկնում ձևի հետևից, այնքան շատ ենք մոռանում բովանդակության մասին: Եթե մենք լինեինք լիակատար, անկախ, կայացած պետություն, ապա բացարձակապես չէինք անդրադառնա այդ պետական ատրիբուտիկային»,- ասում է Ռուբեն Բաբայանը:
Հասկանալի պատճառներով Արմեն Աշոտյանը բաց է թողել միայն՝ «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբը, քանի որ նա դուստր չունի:
Ժամը 20.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 46 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում:
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության և Հրաչյա Սարգսյանի առողջութանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը դեռ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, Դավիթ Խաչատրյանը հետվիրահատական փուլում է, նրա վիճակը գնահատվում է բավարար:
Նա պոկեց պաստառը, այնուհետև, դարպասների մոտ նկարահանում իրականացնող «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի ձեռքին հարվածելով, գետին գցեց նրա նկարահանող սարքը՝ Ipad-ը:
ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի Ֆեյսբուքյան էջում տեղ գտած նամակագրության տարածման հետ կապված ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հետաքննություն է կատարվում: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 39 դեպքից բացահայտվել է 35-ը: